Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Էնֆիաջյանը կարևորում է Արցախի ժողովրդի կամարտահայտության սկզբունքը

Էնֆիաջյանը կարևորում է Արցախի ժողովրդի կամարտահայտության սկզբունքը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Աժ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հայտարարություն է տարածել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ նշելով, որ հակամարտության կարգավորման հարցը միջազգային հանրությանը մատուցելու գլխավոր հիմքը պետք է լինի Արցախի ժողովրդի կամարտահայտության սկզբունքը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Աժ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի գրասենյակից։

«Արցախի Հանրապետությունը լինելով` ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն, իր կարգավիճակը կերտել է ազատ և անկախ պետականության ստեղծմամբ։

Արցախյան հակամարտության կարգավորման լուծումը, չի կարող ընդունելի լինել, առանց Արցախի ժողովրդի կամարտահայտության սկզբունքի։  Ինստիտուցիոնալ առումով, Արցախի Հանրապետությունը իր կարգավիճակով միջազգային հարթակում հանդես է գալիս իրավական բոլոր նորմերին համապատասխան։ Օրեր առաջ տեղի ունեցած վերջին ընտրություններն Արցախում, դրա վառ դրսևորումն է, այն ցույց տվեց և աշխարհին ևս մեկ անգամ ապացուցեց, որ Արցախի Հանրապետությունում կարող են տեղի ունենալ միջազգային ամենաբարձր նորմերին համապատասխան ընտրություններ։ Միջազգային հանրությանն Արցախյան հակամարտությունը չպետք է ճանաչելի լինի որպես ընդամենը տարածքային վեճ։

Այսօր, եթե կան խնդիրներ արտաքին վեկտորում, պետք է տրվեն նաև համապատասխան բացատրություններ, ի վերջո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն,  ավելի խորությամբ պետք է ընկալեն և ընդունեն առկա իրադրությունը. Արցախի հակամարտության կարգավորման հարցը` միջազգային հանրությանը մատուցելու գլխավոր հիմքը, պետք է լինի Արցախի ժողովրդի կամարտահայտության սկզբունքը։

Սկզբունք, որը Արցախի ժողովուրդը վաստակել է իր երկարամյա բազմաչարչար պայքարի արդյունքում և շնորհիվ իր անկոտրում կամքի` հանուն ազատության ու անկախության, հանուն ազգային ինքնության պահպանման ու զարգացման»,- ասվում է հայտարարության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]