Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Դեկտեմբեր

ԱՄՆ-ն ևս 600 հազար դոլար կտրամադրի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար

ԱՄՆ-ն ևս 600 հազար դոլար կտրամադրի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի 
համար

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիակայի Միացյալ Նահանգները կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակում ևս 600 հազար դոլար կտրամադրի Հայաստանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։

«Արդեն հնչեցված 1.1 մլն դոլարին ԱՄՆ-ի կողմից ավելացվել է 600 հազար դոլար»,- ասաց փոխնախարարը։

Մարտի 28-ին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը տեղեկացրել էր, որ Միջազգային զարգացման գործակալության հետ համատեղ նախատեսում են Հայաստանին տրամադրել 1.1 միլիոն ԱՄՆ դոլար: Օգնությունը կուղղվի Հայաստանում առողջապահության ոլորտի բարելավմանը, մասնավորապես՝ լաբորատոր համակարգերի զարգացմանը, կորոնավիրուսի դեպքերի բացահայտման հնարավորությունների մեծացմանը, փորձագիտական շրջանակների աջակցությանն ու մի շարք այլ ոլորտների:

Հայաստանում ապրիլի 21-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1401 է, արձանագրվել է մահվան 24 դեպք: Ընդհանուր առմամբ կատարվել է 13 հազար 929 թեստ։ Ապաքինված պացիենտների թիվը 609 է։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 768 պացիենտ:

Նորայր Շողիկյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ