Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ավարտվել է Աննը Ֆրանկին նվիրված ազգային գրադարանային շաբաթը

Ավարտվել է Աննը Ֆրանկին նվիրված ազգային գրադարանային շաբաթը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս տարի արտակարգ դրության պայմաններում, Հայկական գրադարանային ասոցիացիան (ՀԳԱ)և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում ապրիլի 13-20-ը կազմակերպեցին առցանց միջոցառումներ՝ նվիրված 20-րդ դարի ամենաազդեցիկ գրքերից մեկի հեղինակին՝ Աննը Ֆրանկին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանից։

«Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ ամեն տարի ապրիլ ամսին ավանդաբար անցկացվող Ազգային գրադարանային շաբաթին մասնակցում են հանրապետության բոլոր գրադարանները` իրենց բազմաբնույթ միջոցառումներով: 

Շաբաթի շրջանակներում իրականացվեցին մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ Աննը Ֆրանկի ցուցահանդեսի առցանց  դիտում, նրա մասին ֆիլմի և մուլտ-անիմացիայի դիտում։ Տեղի ունեցավ առցանց հանդիպում «Հետնատունը» գրքի թարգմանիչ Աննա Մարիա Մատտաարի հետուղիղ եթերի միջոցով։ Առցանց քննարկումներ կազմակերպվեցին «Կոնֆլիկտների խորացում» և պատանիների ձայնը լսելի դարձնելու 

թեմաներով։ Շաբաթի ընթացքում տեղի ունեցան նաև «Աննը Ֆրանկն ու նրա Հետնատունը» գրքի առցանց քննարկումն և ևս մեկ հանդիպում-քննարկում ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանի հետ՝նվիրված Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվան։

Անցկացված այս բոլոր միջոցառումներին ակտիվորեն մասնակցեցին հանրապետության գրադարանների ընթերցողներ և հետևորդներ: Կարող ենք արձանագրել, որ 2020թ. Ազգային գրադարանայինշաբաթնիրառցանցձևաչափովանցավհետաքրքիր, նոր ձևերով հագեցած ծրագրով` ուշադրության կենտրոնում պահելով գիրքն ու ընթերցանությունը:


Ծրագիրն իրականացվեց Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների դեսպանության ֆինանսական աջակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։






Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]