1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ուկրաինայում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են իրականացվելու

Ուկրաինայում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ 
միջոցառումներ են իրականացվելու

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի համաճարակը ընդհամենը փոխել է Ուկրաինայում կայանալիք՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ձևաչափը. նախագծերը տեղափոխվել են ինտերնետային տարածք և լրատվամիջոցների դաշտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին AnalitikaUA.net-ին տեղեկացրել է Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը:

«Մի շարք քաղաքների փողոցներում կտեղադրվեն բաններներ, բիլբորդներ, սիթիլայթեր եւ այլ տեղեկատվական նյութեր Հայոց ցեղասպանության մասին: Տեղի է ունենալու պատմական գիտությունների թեկնածու, Ուկրաինայի հայերի միության պատմա-մշակութային կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանի օնլայն դասախոսությունը։ Բացի այդ, Հայոց ցեղասպանության մասին վիդեոնախագծի ստեղծմանը կմիանան հայ համայնքի մի շարք ականավոր գործիչներ։

Հուշարձանների մոտ ծաղիկներ խոնարհելու ավանդական արարողությունը կանցկացվի կարանտինի բոլոր կանոնները պահպանելով»,- ամփոփել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բերդյանսկի հայերի միությունը խաչքար է տեղադրել:

«Հայտնի է, որ 2015 թվականից Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ երկրում տեղադրվել է 20 խաչքար:

Հիշեցնենք, որ «Дякуємо за шанс розквітнути знову. Вірмени» («Շնորհակալություն նորից ծաղկելու հնարավորության համար. հայեր») սոցիալական հոլովակն անցած տարի հեռարձակվել է ուկրաինական ավելի քան 30 հեռուստաալիքներով»,- ասվումէ հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]