Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը մարզվում է բնության գրկում  

Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը մարզվում է բնության գրկում

 

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը կարանտինի օրերին մարզումներն անցկացնում է բնության գրկում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում բռնցքամարտիկը շեշտեց, որ կարանտինի շրջանը գուցե ձգվի ամիսներ, ապա ինքը սեփական նախաձեռնությամբ է իր մարզումային ծրագիրն իրականացնում: «Ինքս եմ կազմել մարզումային ծրագիրս: Վազում եմ, հեծանիվ եմ քշում, մասնագիտական մարզումներս էլ անցկացնում եմ բնության գրկում: Ես ինքս տանից դուրս չէի գա, եթե մարզումները կարևոր չլինեին։ Ուստի բոլորին խորհուրդ եմ տալիս մնալ տանը և պահպանել սեփական առողջությունը մինչև վարակն անցնի»,-եզրափակեց նա:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցվել և հետաձգվել են բազմիվ ազգային և միջազգային մրցաշարեր: Չեղարկվեցին Տոկիոյի օլիմպիական խաղերը, ինչպես նաև Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը:









youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]