1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սիրիան Չինաստանից բժշկական օգնություն է ստացել

Սիրիան Չինաստանից բժշկական օգնություն է ստացել

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի միջազգային օդանավակայանում ընդունել են Չինաստանից բերված բժշկական օգնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՍԱՆԱ» գործակալությունը տեղեկացնում է, որ օդանավակայանում արտաքին գործերի ևմիգրանտների հարցերով նախարարի տեղակալ Ֆեյսալ Ալ-Մեկդադը լրագրողների հետ զրույցում Սիրիայի անունից երախտագիտություն էհայտնել Չինաստանին սիրիացի ժողովրդին աջակցելու համար: Նրա խոսքով, այդ աջակցությունն արտացոլում է Չինաստանի իրականձգտումը օգնելու Սիրիային և բոլոր երկրներին կորոնավիրուսի դեմ պայաքարում:

Սիրիայում Չինաստանի դեսպան Ֆեն Բյաոն նշել է, որ բերվել է թեստային համակարգ կորոնավիրուսի ախտորոշման համար: Նա ընդգծել է,որ սա նման օգնության առաջին խմբաքանակն է և առաջիկայում ևս նորերն են սպասվում: Դեսպանը հիշեցրել է, որ ավելի վաղ կատարվել էերկու երկրների բժիշկների փորձի փոխանակում:  

Առողջապահության նախարարությունն էլ իր հերթին նշել է, որ սա մեծ օգնություն է Սիրիայի առողջապահության համակարգին, որը մեծվնաս է կրել ահաբեկչական գործողությունների հետևանքով:

Սիրիայում կորոնավիրուսով վարակվել է 33 մարդ, մահացել է 2-ը:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]