Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պարենային անվտանգության ոլորտում՝ սննդամթերքի շուկայում ունենք հուսալի վիճակ. վարչապետ

Պարենային անվտանգության ոլորտում՝ սննդամթերքի շուկայում ունենք հուսալի վիճակ. 
վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պարենային անվտանգության ոլորտում՝ սննդամթերքի շուկայում ունենք հուսալի վիճակ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ ապրանքների գները որոշակի տատանումներից հետո վերադառնում են իրենց բնականոն նշաձողերին: 
«Բացի մի քանի ապրանքատեսակներից, մենք ապրանքային դեֆիցիտ չունենք ու չենք ունենալու», - ասաց վարչապետը։ Միաժամանակ, կառավարության ղեկավարը հավելեց, որ Վրաստանի և Ռուսաստանի գործընկերների հետ սերտ համագործարկցության արդյունքում հաջողվել է լուծել Հայաստանից բնականոն արտահանումների խնդիրը, իսկ ներմուծումները սկզբունքորեն խնդիր չեն եղել: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի ու Վրաստանի գործընկերներին՝ Հայաստանի առաջադրած հարցերին արագ արձագանքելու ու լուծումներ տալու համար։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ավելացրեց, որ Վերին Լարսում ՀՀ ներկայացուցիչն անցել է իր պարտականությունների կատարմանը։ Անանյանի խոսքով՝ նա կարանտինից դուրս է եկել և ակտիվ մասնակցություն է ունենում գործընթացներին: «Նաև Ռուսաստանում մեր դեսպանը գրավոր դիմել է Օսիայի ղեկավարությանը՝ խնդրելով աջակցություն, այսինքն, բոլոր անհրաժեշտ փոխգործակցությունը, որ կա, վերին աստիճանի միասնական, թիմային գաղափարով գնում է առաջ», -  ասաց Դավիթ Անանյանը։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]