Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերը

ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները քննարկել են 
կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարներն ապրիլի 15-ին անցկացրել են տեսակոնֆերանս՝ քննարկելով կորոնավիրուսի դեմ պայքարում փոխգործակցության հնարավորությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ կոնֆերանսին մասնակցել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գլխավոր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ինչպես նաև Շվեդիայի ու Ֆինլանդիայի կառավարության ներկայացուցիչները: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել է, որ գլխավոր հարցը կորոնավիրուսի դեմ պայքարում կառույցի անդամ երկրների ռազմական հնարավորությունների կիրառումն է, առաջիկա անելիքները և ապատեղեկատվության դեմ պայքարը:

«ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինվորականները իրականացրել են ավելի քան 100 առաքելություն բժշկական անձնակազմի, սարքավորումների փոխադրման համար: Ապահովվել է ավելի քան 25 դաշտային հոսպիտալների հիմնում: Տեղադրվել են 25 հազար հիվանդանոցային մահճակալներ: Ավելի քան 4 հազար զինվորական ներգրավվել է քաղաքացիական ծառայություններին աջակցելու համար»,-ասել է նա:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]