Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վրաստանում մեկ օրում արտակարգ դրության ռեժիմի խախտման շուրջ 200 դեպք է գրանցվել

Վրաստանում մեկ օրում արտակարգ դրության ռեժիմի խախտման շուրջ 200 դեպք է 
գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը վերջին մեկ օրում արձանագրել է արատկարգ դրության ռեժիմի խախտման 198 դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Նովոստի Գրուզիա»-ն: Ոստիկանության տրամադրած տվյալների համաձայն, 90 մարդ տուգանվել է պարետային ժամը խախտելու համար: Դրանից բացի, 91 մարդ խախտել է 2 մետր սոցիալական հեռավորություն պահելու սահմանափակման կանոնները: Եվս 17 հոգու ոստիկանությունը տուգանել է ավտոմեքենայով տեղաշարժի կանոնները խախտելու համար: Սահմանված է, որ 3 հոգուց ավելի մարդ, ներառյալ վարորդը, պետք է միաժամանակ չլինեն ավտոմեքենայում: Վերջին մեկ օրում չեն արձանագրվել տնտեսական գործունեության հետ կապված սահմանափակումների խախտումներ:

Վրաստանում պարետային ժամի և արտակարգ դրության ռեժիմի խախտման համար սահմանված է տուգանք 3 հազարի լարիի կամ 950 ԱՄՆ դոլարի չափով գումար ֆիզիկական անձանց համար, և 15 հազար լարի կամ 4 հազար 800 դոլար իրավաբանական անձանց համար:

Արտակարգ դրությունը Վրաստանում սահմանվել էր մարտի 21-ին: Մարտի 31-ին մտցվեց պերատային ժամ: Նախօրին, որոշում է կայացվել արատակարգ դրության ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև մայիսի 10-ը:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]