Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փայտին փոխարինում է արևը․ ինչպես խնայել` պահպանելով բնությունը

Փայտին փոխարինում է արևը․ ինչպես խնայել` պահպանելով բնությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամփոփվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր - Հայաստան» ծրագրի հերթական հաջողված դրամաշնորհային նախագիծը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը․

«Դրամաշնորհի շրջանակներում «Կանաչ էկո - շրջան» բնապահպանական ՀԿ-ն իրականացրել է  «Շիկահող» պետական արգելոցի հարակից Շիկահող գյուղի մշտական բնակություն ունեցող բոլոր 56 տնային տնտեսություններում արևային ջրատաքացուցիչնայերի տեղադրման ծրագիրը։

Գյուղի 56 տնային տնտեսություններին տրամադրվել են 150 լիտր տարողությամբ արևային ջրատաքացուցիչներ և իրականացվել համակարգերի՝ տանիքներին ամրացման ու տեղադրման աշխատանքները։ 56 տնային տնտեսությունները ստացել են յուրաքանչյուրը 5-ական լեդ լամպեր։ Գյուղի բնակիչների՝ հատկապես ծերերի համար, անց են կացվել իրազեկման միջոցառումներ, որոնց ընթացքում ներկայացվել են համակարգից օգտվելու կանոնները։ Ջրատաքացուցիչների օգտագործման համար տրամադրվել է 5 տարվա տեխնիկական և 1 տարվա սպասարկման երաշխիք։

Ծրագրի արդյունավետությունը ոչ միայն տնային տնտեսությունների կողմից օգտագործվող վառելափայտի և էլեկտրաէներգիայի ծավալի նվազեցումն էր արևային ջրատաքացուցիչների տեղադրման միջոցով, այլ նաև գյուղի բնակիչների մոտ բնության կայուն օգտագործման և էներգախնայող վարքագծի ձևավորումը, ինչը կհանգեցնի շրջակա միջավայրի վրա մարդու կողմից բացասական ազդեցության նվազեցմանը։

Հարկ է փաստել, որ Շիկահող գյուղը գազիֆիկացված չէ, ինչը նշանակում է, որ գյուղում կենցաղային կարիքների նպատակով ջուր տաքացնելու համար մեծամասամբ օգտագործվում էր փայտ կամ էլեկտրաէներգիա»,- ասված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]