Եվրոպայի ձյուդոյի 2021 թվականի առաջնությունը վարկանիշային կլինի ՕԽ-ի համար
15:26, 15 Ապրիլ 2020
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի ձյուդոյի 2021 թվականի առաջնությունը կլինի վարկանիշային Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է մարզաձևի միջազգային ֆեդերացիան: Ըստ նոր որոշման, 2021 ապրիլի 30-ից մայիսի 2-ը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայանալիք մրցաշարը վարկանիշային է: Մինչ այս չեղարկվել են ձյուդոյի բոլոր Գրան պրիները, որոնք պետք է վարկանիշ տային մարզիկներին:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար ձյուդոիստները քվոտաներ կստանան միջազգային ֆեդերացիայի կողմից վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքի շնորհիվ: Խաղերին մասնակցելու իրավունք կստանան առաջին 25 տեղերը զբաղեցրած մարզիկները:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում