Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եվրոպայի ձյուդոյի 2021 թվականի առաջնությունը վարկանիշային կլինի ՕԽ-ի համար  

Եվրոպայի ձյուդոյի 2021 թվականի առաջնությունը վարկանիշային կլինի ՕԽ-ի 
համար

 

ԵՐԵՎԱՆ,  15  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի ձյուդոյի 2021 թվականի առաջնությունը կլինի վարկանիշային Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է մարզաձևի միջազգային ֆեդերացիան: Ըստ նոր որոշման, 2021 ապրիլի 30-ից մայիսի 2-ը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայանալիք մրցաշարը վարկանիշային է: Մինչ այս չեղարկվել են ձյուդոյի բոլոր Գրան պրիները, որոնք պետք է վարկանիշ տային մարզիկներին:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար ձյուդոիստները քվոտաներ կստանան միջազգային ֆեդերացիայի կողմից վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքի շնորհիվԽաղերին մասնակցելու իրավունք կստանան առաջին 25 տեղերը զբաղեցրած մարզիկները:

 Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]