Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թրամփը հանձնարարել է կասեցնել ԱՀԿ ուղղվող վճարումները

Թրամփը հանձնարարել է կասեցնել ԱՀԿ ուղղվող վճարումները

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է կասեցնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության բյուջե ուղղվող վճարումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, BBC-ն տեղեկացնում է, որ Թրամփի կարծիքով, կորոնավիրուսի դեմ պայքարում ԱՀԿ-ն արդյունավետ չի գործել:

«Իրականությունը հետևյալն է. ԱՀԿ-ն բավարար չափով չի ստացել, չի ստուգել, ժամանակին չի տարածել անհրաժեշտ տեղեկատվությունը: Աշխարհն ակնկալում է, որ ԱՀԿ-ն կաշխատի երկրների հետ այնպես, որ միջազգային առողջապահական սպառնալիքների մասին ճշգրիտ տեղեկատվությունը տարածվի ժամանակին»,-նշել է նա: Թրամփը գտնում է, որ ԱՀԿ-ն իր պարտավորությունները չի կատարել և պետք է պատասխանատվություն կրի:

ԱՄՆ նախագահը դադարեցնում է ֆինանսավորումը, քանի դեռ չի պարզվել, թե որն է  Առողջապահության համաշխարհային կազմակերպության դերը իրադարձություններում, որոնք բերեցին վարակի տարածմանն ամբողջ աշխարհում՝ Չինաստանի սահմաններից դուրս:

ԱՄՆ-ն ԱՀԿ-ի ֆինանսավորման խոշոր աղբյուրն է: Միայն նախորդ տարի ԱՄՆ-ի ներդրումը կազմել է 400 միլիոն դոլար՝ կամ կազմակերպության բյուջեի 15 տոկոսը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ հիմա կորոնավիրուսի դեմ պայքարող ԱՀԿ-ի, ինչպես նաև ցանկացած հումանիտար կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու ժամանակը չէ:

«Հիմա վարակի տարածումը կանխելու, հետևանքները վերացնելու համար միասնականության և միջազգային հանրության համատեղ աշխատանքի ժամանակն է»,-ասել է Գուտերեշը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]