Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փաշինյանը շնորհավորել է անկախ և ժողովրդավար Արցախի ժողովրդին

Փաշինյանը շնորհավորել է անկախ և ժողովրդավար Արցախի ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արցախի ժողովրդին` ընտրությունների ավարտին հասցնելու կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստանը շարունակում է Արցախի հետ սերտ համագործակցությանը` ընդհանուր նպատակներին հասնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։
«Ես շնորհավորում եմ անկախ և ժողովրդավարական Արցախի ժողովրդին` ընտրություններն ամբողջականացնելու առիթով: Նրանք իշխանություններին լիազորել են էլ ավելի ամրապնդել Արցախի անվտանգությունը և ներկայացնել այն խաղաղ գործընթացում։ Մենք շարունակում ենք Արցախի հետ մեր սերտ համագործակցությունը՝ մեր ընդհանուր նպատակներին հասնելու համար»,- գրել է Փաշինյանը։
Ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության նախագահահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքներով` 88% ձայնով նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը։ Նախագահի մյուս թեկնածու Մասիս Մայիլյանը ստացել է 12% ձայն։


Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]