Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԺ նախագահը նախազգուշացում հայտարարեց Էդմոն Մարուքյանին

ԱԺ նախագահը նախազգուշացում հայտարարեց Էդմոն Մարուքյանին

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նախազգուշացում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միրզոյանն այս մասին հայտնեց ԱԺ ապրիլի 15-ի նիստում:

«ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի հոդված 52-ի համապատասխան կետի համաձայն՝ Էդմոն Մարուքյանին հայտարարվում է նախազգուշացում՝ պատգամավորների հետ անհարգալից խոսելու համար »,-ասաց Միրզոյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագծերից մեկը չընդունվեց, դրանից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը վարման կարգով ցանկանում էր նախագծի վերաբերյալ ելույթ  ունենալ, երբ դահլիճում պատգամավորի խոսքին զուգահետ լսվեցին ձայներ, միջամտեց Էդմոն Մարուքյանը: Թեև լսելի չէր, թե կոնկրետ ինչ է ասվում, սակայն Արարատ Միրզոյանը հորդորեց՝ որքան էլ նյարդերը լարված լինեն, պետք է միմյանց հետ հարգալից խոսել: «Ի՞նչ է նշանակում դու ով ես»,-հանդիմանեց Միրզոյանը:

Էդմոն Մարուքյանն արձագանքեց՝ դա է նշանակում…: Դրանից հետո ԱԺ նախագահը հայտարարեց նախազգուշացում:

Էդմոն Մարուքյանը իր խոսքում դիմելով Արարատ Միրզոյանին ասաց. «Երեկ, երբ ամբիոնից նույն պատգամավորը ասում էր մանիպուլյատոր, ինչու՞ նկատողություն չէիք հայտարարում: Նախազգուշացում չէիք հայտարարում, որովհետև Ձեր խմբակցությունի՞ց էր»։

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]