Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վրեժ Աղաջանյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետի պաշտոնում

Վրեժ Աղաջանյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրեժ Աղաջանյանն ընտրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքի քաղաքապետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Massispost-ը։

Գլենդելի քաղաքապետի պաշտոնում Աղաջանյանը կփոխարինի հեռացող քաղաքապետ Արա Նաջարյանին։

Վրեժ Աղաջանյանը նախկինում զբաղեցրել է Գլենդելի բնակարանային վարչության նախագահի և Բըրբանք-Գլենդել-Փասադենա օդանավակայանի տնօրենների խորհրդի անդամի պաշտոնը, Ամերիկայի «Հայ ինժեներների և գիտնականների ասոցիացիա»-ի անդամ և նախկին նախագահ է, Գլենդելի ոստիկանության հիմնադրամի վարչության անդամ։ Տարիներ շարունակ եղել է DM կրթական հիմնադրամի աուդիտորը և Շուշիի գիշերօթիկ դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահը:

Աղաջանյանը տեղական երկու հեռուստաընկերությունների գործադիր տնօրեն է։ Ամուսնացած է, ունի երկու մեծահասակ երեխա:

2014-2015 թվականներին Գլենդելի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]