1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կառավարության տրամադրած սոցիալական աջակցության շնորհիվ 5957 շահառու հղի կանայք կստանան աջակցություն

Կառավարության տրամադրած սոցիալական աջակցության շնորհիվ 5957 շահառու հղի 
կանայք կստանան աջակցություն

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 7-րդ միջոցառման շահառու հանդիսացող 5 957 հղի կանայք, որոնց ամուսիններն ազատվել են աշխատանքից կամ չեն աշխատել մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում, կարող են դիմել բանկ և ստանալ միանվագ աջակցություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«7-րդ միջոցառման շրջանակն ընդլայնվել է, և այժմ աջակցություն կստանան ոչ միայն այն հղիները, որոնց ամուսիններն ազատվել էին աշխատանքից մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում, նաև այն հղիները, որոնց ամուսիններն այդ նույն ժամանակահատվածում չեն աշխատել։  Այս պահին ծրագրի շահառու է հանդիսանում 5 957 քաղաքացի, ցանկը թարմացվում է»,- նշեց Բաթոյանը։

7-րդ միջոցառման ֆինանսավորումը սկսվել է ապրիլի 10-ից։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման համար գործարկել է 11 միջոցառում։

 

Լիլիթ Դեմուրյան        


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]