Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հունիս

Անդրե Սիմոնյանն ու Սևակ Ամրոյանը Տերյանի ստեղծագործության հիման վրա գրված զուգերգ կներկայացնեն

Անդրե Սիմոնյանն ու Սևակ Ամրոյանը Տերյանի ստեղծագործության հիման վրա գրված 
զուգերգ կներկայացնեն

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Beautified Project ալտերնատիվ ռոք խմբի հիմնադիր, պրոդյուսեր Անդրե Սիմոնյանը և երգիչ Սևակ Ամրոյանը առաջիկայում երկրպագուների դատին կհանձնեն Վահան Տերյանի «Իմ խաղաղ երեկոն է հիմա» բանաստեղծությամբ գրված համանուն երգը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Անդրեն ասաց, որ ավելի քան տասը տարի Սևակի հետ մտերիմ ընկերներ են: «Երբ փողոցով քայլում ենք, հաճախ զարմացած են նայում մեզ, որովհետև գիտեն, որ երաժշտական տարբեր ոլորտներից ենք: Մենք միշտ մտածել ենք միասին որևէ երգ կատարել, բայց ժամանակ և առիթ չէր ընձեռվում: Վերջերս խոսում էինք շատերին հայտնի «Տարիներ-տարիներ»  ստեղծագործության մասին, որի իրական վերնագիրն է «Իմ խաղաղ երեկոն է հիմա»: Երկուսս էլ Վահան Տերյանի բանաստեղծությունները շատ ենք սիրում, մեղեդին էլ շատ գեղեցիկ է»,-պատմեց երաժիշտը:

Նրա խոսքով՝ որոշել են գործիքավորումն իրականացնել ակուստիկ կիթառներով: Համագործակցել են Adana Project-ի կիթառահար Պատրիկ Ավետիսյանի հետ:  

«Երգը պարզ է ստացվել, և հոլովակն էլ պետք է պարզ ու անկեղծ լիներ: Որոշեցինք նկարահանումներն իրականացնել անտառում: Խարույկի շուրջ նվագում ենք, իսկ խարույկի ձայնն էլ յուրահատկություն է տալիս երգին»,-նշեց Անդրեն և հույս հայտնեց, որ երաժշտասեր լսարանը այն կհավանի:

Սիմոնյանը հատուկ շնորհակալություն հայտնեց հնչյունային պրոդյուսեր Սերգեյ Գասպարյանին և տեսահոլովակի ռեժիսոր Մարիամ Գևորգյանին:

Անժելա Համբարձումյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ