Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կորոնավիրուսի դեպք արձանագրած զորամասը վերադարձել է բնականոն գործունեությանը

Կորոնավիրուսի դեպք արձանագրած զորամասը վերադարձել է բնականոն 
գործունեությանը

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Զինված ուժերի այն զորամասը, որի զինծառայողների մոտ արձանագրվել էին կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը, վերադարձել է իր բնականոն գործունեությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը։

«Այսօր առավոտյան այդ զորամասում մեկուսացվածների թիվը զրո է, որովհետև, վերջին տվյալներով, այն զինծառայողները, որոնց մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, կրկնակի թեստավորումից հետո դուրս են գրվել, անցել են ծառայողական պարտականությունները կատարելուն։ Մնացած կազմը, որն անցել էր զորանոցային ռեժիմի, թեստավորվել է, բոլորի պատասխանները բացասական են։ Զորամասն անցել է իր բնականոն գործունեությանը»,- ասաց Օհանյանը։

Մարտի 25-ին մարտական խնդիրներում չներգրավված զորամասի երեք զինծառայողներից կատարվել էր նմուշառում։ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում երեք զինծառայողների մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս։ Վիրուսի առկայության թեստավորման նպատակով ևս 32 զինծառայողից կատարվել էր նմուշառում:

Ապրիլի 13-ի, ժամը 11։00-ի դրությամբ` Հայաստանում կորոնավիրուսով վարակված 6 զինծառայող ավարտել է բուժումն ու դուրս գրվել` հետագա ծառայությանը մասնակցելու համար։

Ապրիլի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ` Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 1039 է։ Վիրուսից ապաքինվել է 211 անձ, մահացել` 14-ը։ Փաստացի բուժում է ստանում 814 պացիենտ։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am