1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կորոնավիրուսով վարակված զինծառայողներից 6-ն ապաքինվել է և վերադարձել ծառայության

Կորոնավիրուսով վարակված զինծառայողներից 6-ն ապաքինվել է և վերադարձել 
ծառայության

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսով վարակված զինծառայողներից 6-ն ապաքինվել է և վերադարձել ծառայության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը։

«Այսօր առավոտյան, ժամը 11։00-ի դրությամբ` 6 զինծառայող ավարտել է բուժումն ու դուրս գրվել` հետագա ծառայությանը մասնակցելու համար»,- ասաց Օհանյանը։

Հստակ թիվ չնշելով՝ Սահակ Օհանյանն ասաց, որ այս պահին կորոնավիրուսից բուժում ստացող զինծառայողների թիվը չնչին է։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Ապրիլի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ` Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 1039 է։ Վիրուսից ապաքինվել է 211 անձ, մահացել` 14-ը։ Փաստացի բուժում է ստանում 814 պացիենտ։

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]