Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տարիքային առումով Հայաստանում կորոնավիրուսի ռիսկային խմբում է ավելի քան 353 հազար մարդ

Տարիքային առումով Հայաստանում կորոնավիրուսի ռիսկային խմբում է ավելի քան 
353 հազար մարդ

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տարիքային առումով Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության ռիսկային խմբում է ավելի քան 353 հազար մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 13-ին ընթացող Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ, Արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը։

«Վարակի տեսանկյունից` ռիսկայնության իմաստով, Հայաստանի մշտական բնակչության 12%-ը կամ ավելի քան 353 հազար մարդ համարվում է ռիսկային խումբ, անկախ առողջական վիճակից»,- ասաց Ավինյանը։

Փոխվարչապետը ներկայացրեց նաև խրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիների քանակը, որոնք ևս գտնվում են հիվանդության ռիսկային խմբում։

«Երկրորդ տիպի շաքարային դիաբետ ունեցող անձանց թիվը 77418 է, սրտի իշեմիկ հիվանդություն` 71025 քաղաքացի, հիպերտենզիա` 145 408 քաղաքացի։ Հիվանդությունների թվերը միայն հայտնի, գրանցված դեպքերն են»,-նշեց փոխվարչապետը։

Տիգրան Ավինյանը հավելեց, որ ամենառիսկային խմբում են նրանք, որոնք ունեն մի քանի խրոնիկ հիվանդություն և բարձր տարիք։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Ապրիլի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ` Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 1039 է։ Վիրուսից ապաքինվել է 211 անձ, մահացել` 14-ը։ Փաստացի բուժում է ստանում 814 պացիենտ։

Նորայր Շողիկյան   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]