Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման երկու ծրագրով արդեն իսկ բաշխվել է 10.5 մլրդ դրամ  

Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման երկու ծրագրով արդեն իսկ բաշխվել է 10.5 
մլրդ դրամ

 

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին՝ փոքր ու միջին ձեռնարկություններին վերաբերող ծրագրով արդեն կա բավարարված 205 վարկ՝ 8 մլրդ 851 մլն դրամ գումարով: Այդ մասին կառավարության արտահերթ նիստում տեղեկացրեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

«Բաշխվածությունն ամբողջ հանրապետությունում է, բավական հարթ բաշխված է: Նաև գործունեության ոլորտի առումով էլ լավ բաշխվածություն է՝ հյուրանոցային բիզնես, ռեստորանային, գյուղվերամշակում, առևտուր, առողջապահություն: Ունենք արդեն մերժված հայտեր, մերժումների հիմնական պատճառը չհամապատասխանությունն է մեր դրած չափանիշներին: Նրանք ունեն ժամկետանց հարկային ու վարկային պարտավորություններ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Արթուր Ջավադյանը:

ԿԲ նախագահի խոսքով՝ վարկերի հայտերի քանակը բավական մեծ է, այս պահին կա 691 հայտ, ընդհանուր առմամբ մոտ 39 մլրդ դրամի չափով:

Մյուս միջոցառմամբ, որը վերաբերում է գյուղատնտեսությանը, բավարարված հայտերի քանակը 536-ն է, որից 417-ը միկրովարկերն են՝ տրված գյուղացիական տնտեսություններին: Ընդհանուր գումարի չափը 1 մլրդ 606 մլն դրամ է:

«Ամբողջությամբ երկու ծրագիրը միասին 10 մլրդ 458 մլն դրամ է կազմում»,- նշեց ԿԲ նախագահը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երբ ծրագրերը հաստատում էին, հոռետեսական գնահատականներ կային, որ մարդիկ չեն դիմի, որովհետև իրենց այդպիսի վարկեր ու աջակցություն պետք չեն: «Բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ բավական լավ ակտիվություն կա: Եվ ես համոզված եմ, որ առաջիկա օրերին թե´ գյուղվարկերի, թե´ բիզնեսին աջակցելու մասով ավելի ակտիվ ցուցանիշներ կունենանք»,- հավելեց վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]