Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը հասել են 266-ի. ՌԻԱ Նովոստի

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը հասել են 266-ի. ՌԻԱ 
Նովոստի

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը հասել են 266-ի, բուժվել են 67-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին տվյալները հրապարակվել են հիվանդությունների մոնիտորինգի հատուկ կայքում:

«Հաստատված դեպքերի թիվը 266 է, 67 քաղաքացի առողջացել է, մահացության դեպքերը 3-ն են: Կարանտինի ռեժիմի մեջ է գտնվում 4 հազար 872 մարդ»,- ասված է կայքում:

Վրաստանի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի բռնկման պիկը սպասում է ապրիլի երկրորդ կեսին:

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Վրաստանի իշխանությունները մինչև ապրիլի 21-ը հայտարարել են արտակարգ դրություն, ինչպես նաև երկրում սահմանվել է կարանտին և պարետային ժամ՝ տեղական ժամանակով երեկոյան 21:00-ից մինչև առավոտյան 6:00-ն: Արգելքներ են մտցվել հասարակական տրանսպորտի աշխատանքում, այդ թվում՝ մետրոյի: Արգելվում է թեթև մարդատար ավտոմեքենաներով 3 հոգուց ավելի մարդ տեղափոխելը: 70 տարեկանից բարձր քաղաքացիներին արգելված է տանից դուրս գալ, եթե չեն գնում մոտակա խանութ կամ դեղատուն: 

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am