Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Մաշան և արջը» մուլտսերիալի հերոսները կպատմեն՝ ինչով զբաղվել տանը կորոնավիրուսի ժամանակ

«Մաշան և արջը» մուլտսերիալի հերոսները կպատմեն՝ ինչով զբաղվել տանը 
կորոնավիրուսի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսական հայտնի «Մաշան և արջը» անիմացիոն սերիալի հերոսները նոր 3D-հոլովակներում կպատմեն ինքնամեկուսացման և հիգիենայի պահպանման կանոնների մասին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, առաջին՝ «Ինչով զբաղվել տանը» խորագրով սերիան, կթողարկվի մուլտֆիլմի պաշտոնական կայքում։

Animaccord անիմացիոն ստուդիայից հայտնել են, որ ընկերությունը «Մաշան և արջը» մուլտսերիալի ամենահայտնի դրվագներից կազմված հատուկ հոլովակ է պատրաստել։

«Հոլովակը պատմում է, թե ինչպես պանդեմիայի ընթացքում տանն օգտակար ու հաճելի ժամանակ անցկացնել»,- ասվում է մամուլի ծառայության հայտարարության մեջ։

«Մնացե՛ք տանը» հոլովակը համարվում է սերիալը ստեղծողների «All in the Family» (Երբ բոլորը տանն են) գլոբալ ակցիայի մի մասը, որը հիգիենայի պահպանման թեմայով ուսուցողական պաստառներ, ինչպես նաև «Շնորհակալութուն բժիշկներին» անվանմամբ ֆլեշմոբ է ներառում։

«All in the Family» ակցիային աջակցել են ամբողջ աշխարհից տարբեր հեռուստաալիքներ, որոնց թվում են RAI, DeA Junior (Իտալիա), Tiny Pop (Մեծ Բրիտանիա), Televisa (Մեքսիկա) և այլն»,- հայտնել է նախագծի մամուլի ծառայությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]