Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Սբ. Զատիկի տոնի առթիվ շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Սբ. Զատիկի տոնի առթիվ շնորհավորել է 
նախագահ Արմեն Սարգսյանին

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրիստոսի hրաշափառ hարության տոնի առթիվ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորանք է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Հավատքն է, որ զինում է մարդու կյանքն Աստծո ներկայությամբ՝ դիմագրավելու աշխարհի փորձություններին ու փորձանքներին: Մեր ժողովրդի պատմությունը հավատքի զորությամբ ամեն տեսակ չարիք ու տագնապ հաղթահարելու պերճախոս վկայություն է:

Այս տագնապալի օրերին աղոթում ենք մեր ժողովրդի զավակների և բոլոր ընտանիքների առողջության ու անվտանգության համար: Թող Բարձրյալն Աստված հեռու պահի մեր հայրենիքն ու Ձեզ չարից: Թող Քրիստոսն իր հրաշափառ հարությամբ հեռու պահի աշխարհն ամեն տեսակ տագնապներից»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]