1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը ՀՀ քաղաքացիների չորրորդ խմբին է ճանապարհել հայրենիք

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը ՀՀ քաղաքացիների չորրորդ խմբին է 
ճանապարհել հայրենիք
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ՀՀ քաղաքացիների չորրորդ խմբին է ճանապարհել Հայաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է դեսպանությունը։
«Ապրիլի 10-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների չորրորդ խմբի մեկնումը Հայաստան։ Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 26 քաղաքացիների մեկնումը հայրենիք»,-հաղորդում է դեսպանությունը։
Դեսպանությունը հավելում է, որ Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, դեռևս փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։
Դեսպանությունն ապրիլի 9-ին էլ կազմակերպել էր Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիների տեղափոխումը Վրաստանի տարածքով միջանցքի տրամադրմամբ՝ 2 ավտոբուսով:
Դեսպանությունը համակարգել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների դիմավորման և մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները, նրանց տրամադրել է ուտելիք և առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև ապահովել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների երկանգամյա կանգառի ախտահանման աշխատանքները։
Նորայր Շողիկյան

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]