Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հետևություններ անելու համար դեռ շատ վաղ է. նախարարը կոչ արեց դեպքերի փոքր թվերը տեսնելով «չթուլանալ»

Հետևություններ անելու համար դեռ շատ վաղ է. նախարարը կոչ արեց դեպքերի փոքր 
թվերը տեսնելով «չթուլանալ»

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեև  վերջին օրերին կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը Հայաստանում անկում է ապրում, սակայն նկատելի է աղբյուրների բազմազանություն. չպետք է թուլանալ ու լինել ավելի հանգիստ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Հայաստանում, իհարկե, վերջին օրերին մենք տեսնում ենք, որ հաստատված դեպքերի թիվը հարաբերականորեն անկում է ապրել, և դա նաև հետևանք է արտակարգ դրության և արտակարգ դրության վերջին 2 շաբաթվա ավելի խիստ սահմանափակումների ռեժիմի, սակայն դա խնդիր ունի պահպանման: Այսինքն՝ տեսնելով ցածր թվեր, մենք չպետք է «թուլանանք» կամ լինենք ավելի հանգիստ՝ համարելով, որ ամեն ինչ հետևում է: Իրականում դա այդպես չէ: Եվ ցածր թվերով ունենալով՝ մենք ունենք աղբյուրների բազմազանություն, երբ հաստատված դեպքերը տարբեր աշխարհագրական աղբյուրներից են: Իրականում կորոնավիրուսի շրջանառությունը տեղ ունի Հայաստանում»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ փոխանցման շղթաները կոտրելու գործողությունները պետք է լինեն երկարատև: «Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ կորոնավիրուսի ինկուբացիոն շրջանը բավականին երկարատև է և այն բավական դանդաղ է դուրս գալիս օրգանիզմից, նույնիսկ այն դեպքերում, երբ պացիենտը որևէ նշաններ չունի: Հետևաբար, հետևություններ անելու համար դեռ շատ վաղ է, և պետք է մեր զգոնությունը չկորցնենք և շարունակենք բոլոր գործողությունները՝ նույնիսկ ավելի լայն թափ տալով այն գործողություններին, ինչ արել ենք մինչև օրս: Դա պացիենտների հայտնաբերումն է, նրանց թեստավորումը, բուժումը, կոնտակտավորների մեկուսացումը և այնպես շարունակ, մինչև կամ կլինի հիվանդության ամբողջական բուժում կամ պատվաստում»,-ասաց նախարարը:

Նախարարի խոսքով՝ պետք է ունենալ կառավարելի թվով պացիենտներ, դա է պետության խնդիրը:

Հայաստանում ապրիլի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 937 է։ Ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 11-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 149: Այս պահին առկա է մահվան 12 դեպք:

Աննա Գրիգորյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]