1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վրաստանը Հայաստանից տեղափոխել է կորոնավիրուսով վարակված իր 2 քաղաքացուն

Վրաստանը Հայաստանից տեղափոխել է կորոնավիրուսով վարակված իր 2 
քաղաքացուն
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Արտակարգ իրավիճակների և անհետաձգելի օգնության համակարգման կենտրոնի անձնակազմը Հայաստանից տեղափոխել է Վրաստանի երկու վարակակիր քաղաքացիների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Գռուզիա օնլայն»-ը փոխանցում է, որ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան նշել է՝ իրենց հիվանդանոց են ընդունել բեռնատար մեքենաների երկու վարորդի, որոնց մոտ կորոնավիրուսի առկայությունը հաստատվել է Հայաստանում: Նա տեղեկացրել է, որ վարորդների առողջական վիճակը կայուն է և ամենայն հավանականությամբ նրանք շուտով կառողջանան: 
«Նրանց առողջական վիճակը ծանր չէ: Նրանք հիվանդ են արդեն 9-10 օր: Եթե 10 օրվա ընթացքում չկա հիվանդության զարգացում, ապա որպես կանոն նման հիվանդների մոտ առողջական վիճակը կայուն է մնում: Այս երկու հիվանդները իմ նշած փուլում են»,-ասել է նա: 
Առողջապահության նախարարությունը ԱԳՆ-ի հետ քաղաքացիներին վերադարձրել է հայրենիք բուժումը շարունակելու համար:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]