Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հունիս

Կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողները հիմնականում ֆինանսավորվում են պետական բյուջեից․ Թորոսյան

Կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողները հիմնականում ֆինանսավորվում են 
պետական բյուջեից․ Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողները հիմնականում վարձատրվում են պետական բյուջեի միջոցներով և, որոշ չափով, նաև նվիրատվությունների շնորհիվ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մեր բուժաշխատողները պատշաճ ֆինանսավորում են ստանում, անգամ ավելին, քան իրենց առօրյա գործունեության համար են ստացել։ Նրանք վարձատրվում են նաև այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են նվիրատվությունները»,- նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ այս գործընթացում ներգրավված է մոտ 1700 բուժաշխատող, որոնք աշխատում են ՀՀ 9 հիմնական բուժհաստատություններում։ «Մենք պետք է հաշվի առնենք նաև շտապ օգնության ծառայությունը, սահմանային անցակետերի մոտ գտնվող բժիշկներին, և կարող ենք ասել, որ մեր բուժաշխատողների թիվը շատ մեծ է»,- ասաց Թորոսյանը։

Հայաստանում ապրիլի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 937 է, արձանագրվել է մահվան 12 դեպք: Հայաստանում ապրիլի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 11-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 149: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: Լիլիթ Դեմուրյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ