Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Չենք կարող համարել, թե կորոնավիրուսի տարածումը կանգնում է և 100 տոկոսով մարում է. Թորոսյան

Չենք կարող համարել, թե կորոնավիրուսի տարածումը կանգնում է և 100 տոկոսով 
մարում է. Թորոսյան
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նկատում է, որ դեռ չի կարելի համարել, թե կորոնավիրուսի տարածումը կանգնում է. եթե նախկինում մեկ աղբյուրից լինում էր օրինակ 50 դեպք, ապա այսօր արդեն շատ ավելի քիչ, սակայն, օրինակ, 10 տարբեր աղբյուրներից: Երկրում գործող սահմանափակումների հնարավոր փոփոխությունը միայն թվերով չպետք է պայմանավորել: 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թորոսյանն այս մասին ասաց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: 
«Մենք չենք կարող համարել, թե տարածումը կանգնում  և 100 տոկոս մարում է: Առաջ, եթե մենք ունենում էինք 50 դեպք, բայց մի աղբյուրից, օրինակ մի մեծ արտադրամասի ևս 50 աշխատող, մենք հիմա ունենում ենք 16-20-30 դեպք, բայց 10 տարբեր կամ 20 աղբյուրներից: Հետևաբար, վիրուսի շրջանառությունը որպես այդպիսին դուրս է եկել վերահսկողությունից, բայց մեր խնդիրն է ամեն հնարավոր դեպքը գտնել և միևնույն է անել նույն գործողությունները, ինչպես արել ենք մինչև հիմա՝ թեստավորել, հաստատել, մեկուսացնել շրջանակը, բուժել և առողջացած դուրս թողնել: Այդ գործողությունը պետք է անենք այնքան, որքան ուժ ունենք։ Երբ ազգովի, երկրով մեկ ուժասպառ կլինենք, այդ ժամանակ որոշ գործողություններ կհանենք, կթողնենք  միայն թեստավորումն ու բուժումը, մեկուսացում չենք անի, քանի որ շատ-շատ տարածման դեպքում անիմաստ կլինի»,-ասաց Թոորոսյանը:
Այս համատեքստում է պետք դիտարկել այդ բոլոր սահամանփակող միջոցառումները հանելը, խստացնելը, փոխելը, այլ ոչ թե պարզապես թվերի, ու ասել՝ քանի որ դանդաղ է աճում, ուրեմն ամեն ինչ անցյալում է: Նախարարի խոսքով՝ դրա մասին է խոսում նաև շատ այլ երկրների փորձը։ 
Հայաստանում ապրիլի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 937 է։ Ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 11-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 149: Այս պահին առկա է մահվան 12 դեպք:
 ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։ Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում արգելված են տնտեսական գործունեության մի շարք տեսակներ:
Աննա Գրիգորյան

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]