Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հունիս

ՓՄՁ-ների և գյուղատնտեսության վարկավորման գործընթացը շարունակվում է

ՓՄՁ-ների և գյուղատնտեսության վարկավորման գործընթացը 
շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն աշխատում է հատուկ ռեժիմով և շարունակում  ՓՄՁ-ների և գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորումը, ինչպես նաև իրականացնում է նրանց զարգացմանն ուղղված տարբեր ծրագրեր: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հաղորդագրություն է տարածել․ 

«Աշխատելով արտակարգ ռեժիմում՝ մենք չենք դադարեցրել պետության և հասարակության համար կարևոր և ռազմավարական ուղղությունների ֆինանսավորումը: Այս պահին մեր կարևորագույն նպատակներից մեկը Հայաստանում գյուղատնտեսական և ՓՄՁ ոլորտների պատշաճ ֆինանսավորման շարունակականության ապահովումն է:

Հանդիսանալով ՀՀ-ում գյուղատնտեսության ոլորտի խոշորագույն վարկավորողը և գիտակցելով ներկա իրավիճակով պայմանավորված բոլոր ռիսկերը՝ մենք շարունակում ենք գյուղատնտեսության ոլորտի վարկավորման բնականոն ընթացքը։ Մեր հաճախորդները կարող են վարկերի հայտեր լրացնել առցանց, որն էլ ավելի կարագացնի և դյուրին կդարձնի վարկավորման գործընթացը՝ նվազագույնի հասցնելով մեր աշխատակիցների և  հաճախորդների առերես շփումները։

2020թ.-ի սկզբից մինչ օրս Բանկի կողմից գյուղատնտեսական ոլորտին  տրամադրվել է  13.9 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով վարկեր, որից  5,2 մլրդը մարտ ամսին, իսկ փոքր ու միջին ձեռնարկություններին՝ ընդհանուր 12.4 մլրդ ՀՀ դրամ ծավալով, որից 5,4 միլիարդը՝ մարտին:

Բանկը շարունակում է նշված ոլորտների ֆինանսավորման անխափան գործընթացը՝ մասնակցելով կառավարության կողմից Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման  ծրագրերին:

Մասնավորապես ՝

  • գյուղատնտեսական և ՓՄՁ վարկի սուբսիդավորում,
  • ՓՄՁ վարկի համաֆինանսավորում,
  • ՓՄՁ վարկի վերաֆինանսավորում։

 

Գյուղատնտեսական  վարկերի ստացման դիմումները կարող եք լրացնել առցանց՝ հետևյալ հղմամբ։

ՓՄՁ վարկերի ստացման դիմումները կարող եք լրացնել առցանց՝  հետևյալ հղմամբ։

 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Բանկի շուրջօրյա գործող հեռախոսահամարներին՝ 010 31 88 88, 010 31 99 99 կամ հաղորդագրություն գրել Բանկի ֆեյսբուքյան էջին:

Եղե՛ք առողջ և ապահով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։

 

 

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ