Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գերմանիայում Զատկի տոնը խորհրդանշող շոկոլադե նապաստակները վաճառքի են հանվել պաշտպանիչ դիմակներով

Գերմանիայում Զատկի տոնը խորհրդանշող շոկոլադե նապաստակները վաճառքի են 
հանվել պաշտպանիչ դիմակներով

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զատկին ընդառաջ Գերմանիայի առևտրի կետերում տոնը խորհրդանշող նապաստակները վաճառքի են հանվել բժշկական հագուստով և պաշտպանիչ դիմակներով՝ պատրաստված սև և սպիտակ շոկոլադից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche welle»-ն տեղեկացնում է, որ դա բուռն քննարկման առիթ է դարձել սոցիալական ցանցերում: Մի մասը կարծում է, որ նման նապաստակների վաճառքը հաջող կատակ էր, մյուս մասը գտնում է, որ անճաշակություն է:

Այդ շոկոլադե նապաստակներն արտադրած «Wawi» ֆաբրիկայում հնչած կարծիքները զարմանք են առաջացրել: Այնտեղ նշվել է, որ ընդամենը ցանկանում էին մարդկանց մոտ ժպիտ առաջացնել:

Ամեն դեպքում ընկերության ղեկավարը ներողություն է խնդրել նրանցից, ովքեր այդ արտադրանքը տեսնելով վիարվորված են զգացել, և հույս է հայտնել, որ նույնիսկ այս դժվարին իրավիճակում մարդիկ չեն կորցնի հումորի զգացումը: Ընկերությունը հայտնել է, որ շոկոլադե նապաստակների վաճառքից ստացված գումարը կօգտագործի բարեգործական նպատակով: Ընկերությունը տարեկան արտադրում է շուրջ 10 մլն շոկոլադե նապաստակ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]