Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բժշկական դիմակներով դեմքերը քողարկած անձինք կողոպտել են Գյումրիի բնակչուհուն. հարուցվել է քրգործ

Բժշկական դիմակներով դեմքերը քողարկած անձինք կողոպտել են Գյումրիի 
բնակչուհուն. հարուցվել է քրգործ

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2020թ. ապրիլի 08-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում բժշկական դիմակներով դեմքերը քողարկած երկու անձինք, ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու նախնական համաձայնությամբ, Գյումրի քաղաքի «Կազաչի պոստ» կոչվող թաղամասի տնակների մոտակայքում մոտեցել են  նրան, բացահայտ  հափշտակել վերջինիս կրած ոսկյա զարդերը և դիմել փախուստի: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (կողոպուտ) 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինականուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]