Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Մայիս

Խնայբանկերում ներդրած ավանդների դիմաց 4890 անձ նախորդ տարի ստացել է աջակցություն

Խնայբանկերում ներդրած ավանդների դիմաց 4890 անձ նախորդ տարի ստացել է 
աջակցություն

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ խնայբանկերում ավանդներ ներդրած 4890 անձինք նախորդ տարի պետությունից ստացել են սոցիալական աջակցություն: «Արմենպրես»փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը` ԱԺ  առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:

«4890 ավանդատուի սոցիալական աջակցություն է տրամադրվել: Այդ ծրագիրը չենք անվանում փոխհատուցում: 2019-ին դա գործել է մինչև 1934 թ. ծնվածների համար: 2020 թվականին այն տարածվում է մինչև 1935-1936 թթ. ծնվածների վրա»,-ասաց Բաթոյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, թե ինչու է դա կոչվում սոցիալական աջակցություն: Նա նկատեց՝ մարդիկ կարող են վիրավորվել, երբ իրենց ավանդը ետ ստանալը համարում են աջակցություն:

Նախարարը հստակեցրեց՝ դա փոխհատուցում չէ, քանի որ պետության իրավահաջորդը լինելու հարց կա: Հայաստանը չի հանդիսանում իրավահաջորդ այն երկրի, որի խնայբանկներում ներդրվել են այդ ավանդները:

Բաթոյանը նշեց, գործընթացը շարունակվում է: Տարեկան շուրջ 6-7 հազար մարդ ստանում է այդ աջակցությունը:

Աննա Գրիգորյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ