Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս

Հայաստանը պատրաստ է աշնանն ընդունել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը. Փաշինյան

Հայաստանը պատրաստ է աշնանն ընդունել Եվրասիական 
միջկառավարական խորհրդի նիստը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն հայտնեց աշնանը Հայաստանում ընդունել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց ապրիլի 10-ին ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի տեսակոնֆերանսի ընթացքում։
«Հայաստանը պատրաստ է այս աշնանն ընդունել միջկառավարական խորհրդի հերթական նիստը։ Հույս ունենք որ մինչ այդ համավարակն արդեն հաղթահարված կլինի»,-ասաց Փաշինյանը։
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որը պետք է հյուրընկալեր Մինսկը, անցկացվում է տեսակոնֆերանսի միջոցով` աշխարհում կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով։ Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 1 մլն 608 հազարը։ Համավարակից ապաքինվել է 358 հազար 15 մարդ, մահացել` 95 հազար 837-ը։


Նորայր Շողիկյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ