1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թաիլանդի 15 նահանգում ելքի սահմանափակումները խստացվել են. ՌԻԱ Նովոստի

Թաիլանդի 15 նահանգում ելքի սահմանափակումները խստացվել են. ՌԻԱ Նովոստի

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդի 77 նահանգներից 15-ում քաղաքացիների տեղաշարժի խիստ սահմանափակումներ ենդրվել, փակվել են ելքերը: «Արմենպրես»-ի հաղորդմամ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Թաիլանդի կորոնավիրուսի դեմ պայքարի կենտրոնի մամուլի քարտուղարը: Նշվում է, որ խիստ վերահսկողություն է սահմանվում քաղաքացիներիտեղաշարժի նկատմամբ նշված 15 նահանգների ամբողջ տարածքներում: Չոնբուրի նահանգում էլ, որտեղ գտնվում է աշխարհիամենահայտնի ծովափնյա քաղաքների մեկը Պատայան, նույնպես փակ է:

Թաիլանդի ամբողջ տարածքում սահմանվել է պարետային ժամ՝ 22:00-ից մինչև 4:00-ն ընկած ժամանակահատվածում: Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում փակվել են ժամանցի վայրերը, առևտրի կենտրոնները, բացառությամբ մթերային խանութների ու դեղատների: Միշարք քաղաքներում, այդ թվում մայրաքաղաք Բանգկոկում, մտցվել է ալոկոհոլ վաճառելու արգելք:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]