Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Դպրոցական առողջապահության խնդիրները 20-րդ դարասկզբին

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Դպրոցական առողջապահության 
խնդիրները 20-րդ դարասկզբին

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆիզիկական դաստիարակության կարեւորագույն նշանակության մասին բարձրաձայնում են ոչ միայն մեր օրերի, այլեւ 20-րդ դարի սկզբի մասնագետները՝ բժիշկներ, մանկավարժներ եւ այլք։ Ցավոք, աշակերտների անշարժությունը դասերի ժամանակ այսօր էլ խնդիր է մնում, որն ըստ մեզ վերանայման կարիք ունի։ Այսօր հանրակրթական դպրոցներում աշակերտները ստիպված են 5-7 դասաժամ անշարժ նստել, որը մեծ ծանրաբեռնվածություն է երեխաների օրգանիզմի համար։ Հաճախ երեխայի բնական շարժունակությունը դիտարկվում է անկարգություն եւ հանիրավի բացասական արձագանքի արժանանում։

20-րդ դարասկզբին դպրոցական առողջապահությունը դիտակվում էր իր ամբողջականության մեջ, բազմաբնույթ պահանջներ դնելով թե՛ դպրոցական շենքի, թե՛ դասասենյակների, թե՛ դասարանական կահույքի եւ պիտույքների, թե՛ դասավանդության եղանակի, թե՛ դասաժամերի ու դասամիջոցների մասով։ Այդ համալիր խնդիրների ճիշտ եւ գրագետ կազմակերպմամբ էին պայմանավորում աշակերտների առողջությունը։

«Դպրոցը միայն ուղեղը ծանրաբեռնելուն չպետք է ծառայի։ Այն պիտի մշակի նաեւ մանկան ֆիզիկան, նրան դարձնի դիմացկուն, ճարպիկ, հեշտ կենտրոնացող վտանգի մեջ։ Մի խոսքով, նա պիտի պատրաստի ազգի համար ուժեղ սերունդներ, որոնք, ուժեղ լինելով, կլինեն եւ ինքնավստահ»։ Ահա, այսպիսի խնդիր էր դնում հայկական դպրոցների առջեւ 1903-1905 թթ. Թիֆլիսում հրատարակվող «Առողջապահիկ» թերթը»։

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]