Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Արվեստի ինստիտուտը՝ Բեթհովենի ծննդյան 250-ամյակին

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Արվեստի ինստիտուտը՝ Բեթհովենի 
ծննդյան 250-ամյակին

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արվեստի ինստիտուտը Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ հունիսի 4-5-ին գումարելու է հայ երաժշտագիտության մեծ գործիչ, Հայկական ԽՍՀ եւ Ուզբեկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Քրիստափոր Քուշնարյանի կյանքին ու գործունեությանը նվիրված «Քրիստափոր Քուշնարյան - 130» գիտական նստաշրջանը, որի աշխատանքներում որպես զեկուցողներ ներգրավված են ինստիտուտի գրեթե բոլոր երաժշտագետները:

«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի շրջանակներում 2020 թ. սեպտեմբերին ինստիտուտը գումարելու է Բեթհովենի ծննդյան 250-ամյակին նվիրված գիտական նստաշրջան, որի նախապատրաստան աշխատանքները ծավալվում են կարանտինային այս օրերին: ՀՀ Գիտության կոմիտեի աջակցությամբ հոկտեմբերին նախատեսում են հայ մեծատաղանդ գեղանկարիչ Եղիշե Թադևոսյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջանը, իսկ նոյեմբերին կգումարեն Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական հերթական՝ 15-րդ նստաշրջանը: Այս մասին «ՀՀ»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի տեղակալ, արվեստագիտության դոկտոր, երաժշտագետ Աննա Ասատրյանը»:

                  Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ