Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս

Այսօր՝ ապրիլի 10-ին

Այսօր՝ ապրիլի 10-ին

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1913 թ. այս օրը ծնվել է Նելսոն Ստեփանյանը՝ հայ օդաչու, ԽՍՀՄ կրկնակի հերոս: Կատարել է 239 մարտական թռիչք, անձամբ և խմբի կազմում խորտակել է թշնամու 53 նավ (անձամբ՝ 13), ոչնչացրել է 80 տանկ, 600 ավտոմեքենա, 27 ինքնաթիռ (2 Ju-88 ռմբակոծիչ օդային մարտում, 25 տարբեր տեսակի ինքնաթիռներ իրենց օդանավակայաններում), թշնամու 105 հրանոթ, 130 գնդացրային կետ, 5000 զինվոր։

*           1992 թ. այս օրը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում ադրբեջանական զինված ուժերն իրականացրին խաղաղ բնակչության կոտորած, զոհվեց մի քանի տասնյակ հայ:

*           1840 թ. այս օրը դադարեց գոյություն ունենալ Հայկական մարզը, որը ստեղծվել էր 1828 թ. Նիկոլայ I ցարի հրամանագրով, Թուրքմենչայի պայմանագրի վավերացումից հետո:

*           1912 թ. այս օրը «Տիտանիկ» հայտնի նավը սկսեց իր ճանապարհորդությունը:

*           1940 թ. այս օրը Իսլանդիան փաստացի առանձնացավ Դանիայից:

Մ. Ա.





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ