Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հանրապետության նախագահը շարունակում է հեռավար զրույցները մշակույթի, արվեստի գործիչների հետ

Հանրապետության նախագահը շարունակում է հեռավար զրույցները մշակույթի, 
արվեստի գործիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հեռավար զրույցները Հանրապետության մշակութային, գիտակրթական և ակադեմիական հաստատությունների և կառույցների ղեկավարների, մշակույթի, արվեստի գործիչների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը հեռախոսազրույց է ունեցել կոմպոզիտոր, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանի հետ: Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է ներկա իրավիճակում կոմպոզիտորի գործունեությամբ, մինչև կորոնավիրուսի համավարակը նախատեսված ծրագրերով և դրանց հետագա ճակատագրով, ինչպես նաև ապագային միտված նախագծերով:

Նախագահն ու արվեստագետն անդրադարձել են «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հետ կապված հարցերին, հեղինակավոր արվեստագետների ու երաժիշտների հետ համագործակցության հնարավորություններին:

Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ իրավիճակի կարգավորումից հետո հնարավոր կլինի բոլոր նախանշված ծրագրերն ու անելիքները կյանքի կոչել, իսկ այս դադարն օգտագործել նոր գործերի ստեղծման ու նոր ծրագրերի ուրվագծման նպատակով:

***

Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարաշարի համահեղինակ, նկարիչ Հովհաննես Մինասյանի որդու՝ ֆիզիկոս Մարտին Մինասյանի հետ:

Հովհաննես Մինասյանը ՀՀ ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյանի հետ միասին հեղինակել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարաշարը: Անցած տարվա վերջին նախագահ Սարգսյանի աջակցությամբ իրականացվել էր որմնանկարի ամբողջական վերականգնումը, որի որոշ հատվածներ տարիների ընթացքում վնասվել էին: Ներկայումս որմնանկարն արդեն վերագտել է իր նախնական տեսքը:

Զրուցակիցները կարևորել են մշակութային արժեքների պահպանումն ու հոգածությունը մեր ազգային ժառանգության նկատմամբ։ Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է նաև Մարտին Մինասյանի գործունեությամբ ու ծրագրերով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]