Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հունիս

Թաիլանդում գրանցվել է կորոնավիրուսով կրկնակի վարակվածության դեպք. ՌԻԱ Նովոստի

Թաիլանդում գրանցվել է կորոնավիրուսով կրկնակի վարակվածության դեպք. ՌԻԱ 
Նովոստի

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդի քաղաքացիներից մեկի մոտ կորոնավիրուսով կրկնակի վարակվածության դեպք է արձանագրվել: Դեպքը գրանցվել է Չաիապհում (Chaiyaphum) նահանգում մի կնոջ մոտ՝ ապաքինվելուց մեկ շաբաթ անց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մարտի սկզբին արտերկրից վերադառնալուց հետո 38-ամյա կինը վատառողջ է եղել և մարտի 12-ին դիմել է բժշկի Բանգկոկում: Կորոնավիրուսի թեստը տվել է դրական պատասխան: Կինը երկու շաբաթ անցկացրել էտեղի հիվանդանոցներից մեկում, առողջացել է և դուրս է գրվել երեք անգամ բացասական պատասխանով թեստավորումից հետո: Վերադառնալով իր բնակավայր՝ կինն ապրիլի 4-ին կրկին դիմել է բժիշկի՝ ունենալով մրսածության ախտանշաններ: Թեստը դրական պատասխան է ունեցել: Կնոջը հոսպիատալացրել են տեղի հիվանդանոցներից մեկի ինֆեկցիոն բաժանմունք:

Կորոնավիրուսի դեպք տվյալ նահանգում շատ քիչ կա: Այնտեղ վարակվել է 4 անձ, ներառյալ վերը նշված կինը:

Թաիլանդում հաստատված դեպքերի թիվը 2 հազար 423 է, մահացության ցուցանիշը 32:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ