Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մխիթար Հայրապետյանը հեռավար կրթությունն ինստիտուցիոնալացնելու խնդիր է տեսնում

Մխիթար Հայրապետյանը հեռավար կրթությունն ինստիտուցիոնալացնելու խնդիր է 
տեսնում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հեռավար կրթությունն ինստիտուցիոնալացնելու խնդիր է տեսնում։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին Հայրապետյանն ասաց ապրիլի 9–ին հանձնաժողովի կազմակերպած «Հեռավար կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները արտակարգ իրավիճակի պայմաններում» թեմայով հեռավար քննարկման ընթացքում։

«Հայաստանում արտակարգ դրության հաստատումից հետո մենք անցանք համընդհանուր հեռավար ուսուցման, և անհրաժեշտ էր, որպեսզի պետությունն ադեկվատ արձագանքեր ստեղծված իրավիճակին։ Այս իմաստով, հնարավորինս արագ քայլեր ձեռնարկվեցին կառավարության կողմից, որ հանրակրթության ոլորտում աշակերտների ուսուցումը հեռավար կարգով հնարավորինս արագ ապահովվի։ Բայց ես ոչ այնքան միանշանակ եմ օգտագործում «հեռավար կրթություն» տերմինը, որովհետև հեռավար կրթությունը նախ և առաջ համակարգային լուծումների մասին է։ Մեր խնդիրն է` հեռավար կրթությունն ինստիտուցիոնալացնել»,– ասաց Հայրապետյանը։

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ պայմանավորված` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարված է արտակարգ դրություն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։

Ստեղծված իրավիճակում կրթական հաստատություններն անցել են հեռավար ուսուցման ռեժիմի։

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]