Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս

Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց կարի արտադրության երկու ընկերկությունների

Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց կարի արտադրության երկու 
ընկերկությունների

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «Արթիկի ՓՀԿ» և «Միշել Սերղանի» ընկերություններին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ հիմնավորման, «Արթիկի ՓՀԿ» ընկերությունը զբաղվում է թելի, կտորի թափվածքների արտադրությամբ և վերամշակմամբ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է արտադրել բժշկական բամբակ, ինչպես նաև տեքստիլ կտորներ` բանվորական հագուստների, բազմակի օգտագործման տոպրակների համար։ Գյումրիում գործող ընկերությունը 2018 թ. կառավարության որոշմամբ ստացել է մաքսատուրքից ազատման արտոնություն, որի արդյունքում փաստացի իրականացրվել է 1 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և ստեղծվել է 25 նոր աշխատատեղ: Նոր ծրագրով նախատեսվում է իրականացնել 5 մլրդ դրամի ներդրում՝ հումքի, գործարանի վերանորոգման, հումքի և նոր սարքավորումների ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 30 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 5 նոր աշխատատեղ (18 ամիսների ընթացքում)` 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալն առաջին տարում կկազմի 820 մլն դրամ, որից 620 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 200 մլն դրամի արտադրանքը` ՌԴ:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.5 մլրդ դրամ, մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 176 մլն դրամ: «Արթիկի ՓՀԿ»-ին տրվել է նաև ԱԱՀ վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություն: «Միշել Սերղանի» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է պայուսակների, գոտիների և այլ աքսեսուարների արտադրության համար։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ