Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Նախազորակոչիկների և զորակոչիկների համար ձեռք կբերվեն պատվաստանյութեր

Նախազորակոչիկների և զորակոչիկների համար ձեռք կբերվեն պատվաստանյութեր

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախազորակոչիկների և զորակոչիկների համար ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից պատվաստանյութեր և պատվաստումներ, ինչպես նաև օժանդակ պարագաներ ձեռք բերելու նպատակով կառավարությունն Առողջապահության նախարարությանը հատկացրեց 611 մլն 672.2 հազար դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում: Նշված գումարից 18 մլն 350.2 հազ. դրամը կազմում է ձեռք բերվող պատվաստանյութերի և պատվաստումների համար օժանդակ պարագաների դիմաց վճարվելիք մաքսատուրքը:

Ըստ նախագծի, պատվաստանյութերի ձեռքբերումը մրցակցային կարգով իրականացնելը նպատակահարմար չէ, քանի որ նման պարագայում չի բացառվում, որ ՀՀ-ում որակյալ և անվտանգ պատվաստանյութերի անընդմեջ մատակարարման ընդհատումը հանգեցնի հանրային առողջության վատթարացման բոլոր հնարավոր հետևանքներին:

Բացի այդ, ինչպես նշված է կառավարության օրակարգում ընդգրկված հարցում, խելամիտ չէ իմունականխարգելման նպատակով երկարաժամկետ պայմանագրերի կնքումը` կապված պատվաստանյութերի յուրահատկությունների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]