Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քննիչ հանձնաժողովը Սերժ Սարգսյանին կտրամադրի նրա մասնակցությամբ լսումների տեսագրությունը  

Քննիչ հանձնաժողովը Սերժ Սարգսյանին կտրամադրի նրա մասնակցությամբ լսումների 
տեսագրությունը  
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը կտրամադրի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին նրա մասնակցությամբ կայանալիք լսումների տեսագրությունը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տարածած հաղորդագրությունից։
«Ի պատասխան Ձեր գրության հայտնում եմ, որ 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին կայանալիք նիստի ձեր մասնակցությամբ հատվածի տեսագրությունը կտրամադրվի ձեզ»,- մասնավորապես նշված է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պատասխանում։
Ապրիլի 7-ին Սերժ Սարգսյանի գրասենյակը պաշտոնական գրությամբ պատասխանել էր ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գրությանը՝ նշելով, որ ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրության ժամկետի երկարաձգման որոշում կայացնելու դեպքում անգամ Սարգսյանը պատրաստ է ապրիլի 16-ին՝ ժամը 14:00-ին, այցելել քննիչ հանձնաժողով։
Գրասենյակը խնդրել էր պարզաբանել` արդյոք հանձնաժողովի փակ նիստը ձայնագրվում է, թե ոչ և տեղեկացրել, որ Սերժ Սարգսյանը նպատակահարմար է գտնում քննիչ հանձնաժողով այցելել` պայմանով, որ ձայնագրության մեկ օրինակը նիստից հետո տրամադրվելու է ՀՀ երրորդ նախագահին, եթե նիստի ընթացակարգով ձայնագրություն նախատեսված է, հակառակ դեպքում` տալ ձայնագրման հնարավորություն:
Ապրիլի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում նշել էր, որ 2016 թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովը 25 հազար էջ փաստաթուղթ է ուսումնասիրել։ Վարչապետի կարծիքով՝ երբ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու 2016-ին Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը ներկայանան քննիչ հանձնաժողովի նիստին, դա կլինի հանձնաժողովի աշխատանքի կուլմինացիան։
Կարեն Խաչատրյան

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am