Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իսպանիան պատրաստվում է ամառային սեզոնին առանց օտարերկյա զբոսաշրջիկների. ՏԱՍՍ

Իսպանիան պատրաստվում է ամառային սեզոնին առանց օտարերկյա զբոսաշրջիկների. 
ՏԱՍՍ

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի կառավարությունն աշխատում է մի նախագծի ուղղությամբ, որը երկրում ամռան սեզոնը դիտարկում է առանց օտրաերկյա զբոսաշրջիկների՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: Նշվում է, որ այս սցենարը ենթադրում է սահմանի ամբողջական կամ մասնակի փակում: Իշխանությունները մտադիր են զարկ տալ ներքին տուրիզմի զարգացմանը: Կառավարությունը նախատեսում է ուսումնասիրել փորձագետների՝ ծովափերում մարդկանց թվի սահմանափակումների մասին դիտարկումները:

Հյուրանոցային բիզնեսը և ավիացիայի ոլորտը ենթադրում են, որ առաջիկա սեզոնը չի լինելու եկամտաբեր՝ հաշվի առնելով եվրոպական երկրների կողմից սահմանված սահմանափակումները՝ կապված օդային փոխադրումների հետ: Զբոսաշրջության ոլորտի մասնագետները նշում են, որ դեպի Իսպանիա տուրերի նկատմամբ պահանջարկը կնվազի նաև սահմանափակումների վերացումից հետո:

Երկրի իշխանությունները ձգտում են խուսափել «կորոնավիրուսի երկրորդ ալիքից» սեպտեմբերին, ինչը չեն բացառում առողջապահության ոլորտի մասնագետները:

2019 թվականին Իսպանիա է այցելել 83.7 մլն օտարերկյա զբոսաշրջիկ, ինչը ռեկորդային ցուցանիշ է երկրի համար:

Կորոնավիրուսի վարակի առաջին դեպքը Իսպանիայում գրանցվել է հունվարի 31-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]