Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հոլանդական վարդերի արտադրության ոլորտում կիրականացվի 3,8 մլրդ դրամի ներդրում

Հոլանդական վարդերի արտադրության ոլորտում կիրականացվի 3,8 մլրդ դրամի 
ներդրում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բավարարեց «ՌՈԶ ՖԻԼԴ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ջերմոցների կառուցման համար (հոլանդական վարդերի արտադրություն)։ Ընկերությունը գործում է Արագածոտնի մարզում:

«Ընկերությունն արդեն իսկ իրականացվել է 375 մլն դրամի կապիտալ ներդրում: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 3.8 մլրդ դրամի ներդրում ցանկով ներմուծվող սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև ջերմոցների կառուցմանն ուղղված շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայումս առկա է 1 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 65-70 նոր աշխատատեղ` 185 000 դրամ միջին աշխատավարձով»,- ասաց նախարարը։

Ծրագրով նախատեսված արտադրանքի տարեկան ծավալը կկազմի  1 մլրդ 720 մլն դրամ, որից 50 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 1 մլրդ 670 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքներում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2 մլրդ 215 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 110.7 մլն դրամ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]