Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կառավարությունը բյուջետային վարկ կտրամադրի «Հյուսիս Հարավի» 28 տուժած կապալառու ընկերություններին

Կառավարությունը բյուջետային վարկ կտրամադրի «Հյուսիս Հարավի» 28 տուժած 
կապալառու ընկերություններին
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բյուջետային վարկ կհատկացնի այն ընկերություններին, որոնք «Հյուսիս-հարավ» ծրագրի շրջանակում ծառայություններ են մատուցել իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» բաժնետիրական ընկերությանը, սակայն վերջինս դրանց համար չի վճարել, որի հետևանքով նրանք հայտնվել են ծանր ֆինանսական վիճակի մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ներկայացնելով որոշման նախագիծը,  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքերի նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ խոսքը 28 ընկերությունների մասին է: Նրանց ընդհանուր պահանջի չափը կազմում է 2 մլրդ 228 մլն 549 հազար դրամ:
«Սա բյուջետային վարկ է 5 տարի ժամկետով, 0.01 տոկոսադրույքով: Իսպանական ընկերությունը չի վճարել տեղական կապալառուներին, և ՀՀ կառավարությունն իր աջակցությունն է ցույց տալիս տեղական ընկերություններին, որ կարողանան վերականգնել իրենց վիճակն ու այս տարի ավելի առողջացած մասնակցեն մեր շինարարական աշխատանքներին»,- ասաց Պապիկյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ դեպքի հետ կապված քրգործ է հարուցված, որն ամենամասշտաբային քրեական գործերից է: Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ պետությանը հասցված վնասները լիարժեք կվերականգնվեն: 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]