Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գների կտրուկ բարձրացում չկա. ՀՀ-ն այն երկրներից է, որտեղ խանութների դատարկ ցուցափեղկեր չեն նկատվել

Գների կտրուկ բարձրացում չկա. ՀՀ-ն այն երկրներից է, որտեղ խանութների դատարկ 
ցուցափեղկեր չեն նկատվել
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը կառավարության նիստում անդրադարձավ ապրանքային շուկաներում տեղի ունեցող զարգացումներին: Գևորգյանը նշեց, որ ամենօրյա մոնիթորինգ են իրականացում և արդեն այսօր դիտվում է գների նվազման որոշակի միտում ոչ թե փետրվար, այլ մարտ ասմվա բարձրացված գների համեմատ: 
«Գների աճման միտումը տեղավորվում է մեկից մինչև չորս տոկոսի սանդղակում, և գների կտրուկ բարձրացում տեղի չի ունեցել: Մենք համեմատություն ենք արել 2018 թվականի նույն ժամանակահատվածի հետ, և օրինակ՝ շաքարավազն այս տարվա փետրվարին եղել է 230, ապրիլի 8-ի դրությամբ՝ 255 դրամ, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածում աժեցել է 338 դրամ», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Գևորգյանը: 
Նրա խոսքով՝  նույն տրամաբանությունը գործում է կարագի գների պարագայում: ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ գների տեմպը և այս թվերը ցույց են տալիս, որ շուկայում կա մրցակություն: «Ամենաբարձր կոնկրետացվածություն ունեցող շուկաներում մրցակցությունը բավականին աճել է, արդյունքում՝ օգտվում է սպառողը»,-ասաց նա:
Գեղամ Գևորգյանը նաև ներկայացրեց բենզինի գները և նշեց, որ երեկվա դրությամբ ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը եղել է 310 դրամ, իսկ 2018 թվականին՝ այն եղել է 450:
«Հարուցված վարույթներ ունենք շաքարի, կարագի, հավի ձվի գների հետ կապված, գործընթաց ենք սկսել ձեթի, հավի մսի, ալյուրի, ցորենի և մի շարք շուկաներում, և եթե որևէ իրավախախտում լինի, ապա մենք զգուշացրել ենք, որ արտակարգ դրության ժամանակ իրավախախտումները հանձնաժողովի կողմից կդիտարկվեն որպես ծանրացնող հանգամանք և պատասխանատվության կենթարկվեն»,-ասաց նա:
Իր հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2019 և 2020 թվականներին բազմաթիվ ուղղություններով գնանկումային երևույթներ են եղել և գնաճի մասին խոսելիս պետք է դա արձանագրել:
«Եթե հանկարծ մենք փորձենք արհեստական միջամտություն անել գների նկատմամբ, շուկայում կունենանք դեֆիցիտ, ուղղակի գործարարները կդադարեն ապրանքներ ներկրել: Այստեղ կա երկու եզր, առաջինը, որ արհեստական միջամտություն չլինի և երկրորդ՝ իրավիճակից գերշահույթներ ստանալու երևույթներ չլինեն»,-ասաց նա և հիշերցեց, որ ՀՀ-ն այն փոքրաթիվ երկրներից է, որտեղ խանութների դատարկ ցուցափեղկեր չեն նկատվել, այնինչ, դա կա նույնիսկ զարգացած երկրներում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]