1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Փոխվարչապետը չբացառեց, որ կառավարությունը կքննարկի կոմունալ վճարները չեղարկելու հարցը

Փոխվարչապետը չբացառեց, որ կառավարությունը կքննարկի կոմունալ վճարները 
չեղարկելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չբացառեց, որ կորոնավիրուսի հիվանդության տարածմամբ պայմանավորված, կառավարությունը կքննարկի կոմունալ վճարները չեղարկելու հարցը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Գրիգորյանն ասաց ապրիլի 9-ին հրավիրված մամուլի ասուլիսում։

«Ես չեմ բացառում, որ մենք այդ հարցին կանդրադառնանք և այդ հարցը կքննարկենք։ Բայց, որպեսզի մենք գործողությունների մեջ ճշգրիտ լինենք, կարծում ենք, որ ճիշտ կլինի հարցին մոտենալ ոչ թե նպատակը գնահատելով կամ նպատակից, այլ շահառու խմբից և շահառու խմբի կարիքից»,– ասաց Գրիգորյանը։

ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման 10 միջոցառում է հաստատել։

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]